Մեր մասին

15 տարիների աշխատանքային պատմություն կերտած GMG Group ընկերությունը հայրենական շուկայում վաղուց հռչակվել է որպես առաջատար` մուտքի և միջսենյակային դռերի արտադրության ոլորտում: Ուսումնասիրելով համաշխարհային փորձը, կիրառելով որակյալ նյութեր, նորագույն տեխնոլոգիաներ, կառավարման ճիշտ մշակույթ և հոգատար վերաբերմունք` ընկերությունն իր սպառողին մշտապես առաջարկում է բարձրորակ և նորաոճ արտադրանք:

GMG Group-ը ներկայացնում է ոչ միայն ոճային և գունային յուրօրինակությամբ տարբերակվող, այլև որակական բարձր հատկանիշներով աչքի ընկնող արտադրանք: Մեզ մոտ Դուք կգտնեք ինչպես մոդեռն, դասական ոճի դռներ, այնպես էլ` ձեռագործ աշխատանքներ: Մեր աշխատանքի որակը բարձր են գնահատել ոլորտի պրոֆեսիոնալները` ճարտարապետներ ու դիզայներներ:

 

Մեր ընկերության բարձր որակավորում ունեցող մասնագետները 2012 թվականից իրականացնում են նաև կահույքի տարբեր տեսակների և աստիճանավանդակների արտադրություն:

Տարիների փորձն ու հմտությունները GMG Group ընկերության առջև օր օրի բացում են նոր շուկաներ: Այսօր արդեն ընկերությունն իր ֆիրմային խանութներն է ներկայացնում հարևան Վրաստանում և Օմանում և արտահանման ծավալներ ապահովում Եվրոպայի տարածքում:

GMG Doors ընկերության հաջողության գրավականը հաճախորդի գոհունակությունն է: Մենք ստեղծում ենք արտադրանք` որակի միջազգային չափանիշներին համապատասխան: Եվ պատահական չէ, որ արտադրության ավելի քան 100 000 դռներ արդեն գտել են իրենց հասցեատերին:

Մենք Ձեզ սպասում ենք մեր ֆիրմային խանութ սրահում, Ք. Երևան Նար-դոս 36/7 հասցեում: Այստեղ Դուք կարող եք ծանոթանալ առկա տեսականուն, ինչպես նաև պատվիրել Ձեր նախընտրած փոփոխություններով:

Մեր ամբողջ տեսականուն կարող եք ծանոթանալ նաև GMG Doors ընկերության պաշտոնական կայքից և Ֆեյսբուքյան էջից: Մենք ուրախությամբ կպատասխանենք Ձեր հարցերին նաև վիրտուալ տիրույթում: Մեր ընկերության աշխատակիցները սիրով կօգնեն Ձեզ կատարելու նպատակային և արդյունավետ ընտրություն:

Ընտրեք GMG Doors ընկերության առաջարկած գեղեցիկ և որակյալ դռներն ու կահույքը Ձեր և Ձեզ շրջապատող մարդկանց համար, Եվ հիշեք` ԱՌԱՋԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է ...

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ