+374 10 577-933

1

       GMG DOORS ընկերությունն ավելի քան 13 տարի զբաղվում է մուտքի և միջսենյակային դռների արտադրությամբ: 2012 թվականից` ընդլայնելով արտադրության ոլորտները, ընկերությունը սկսել է զբաղվել նաև կահույքի և աստիճանավանդակների արտադրությամբ: Շնորհիվ որակյալ արտադրանքի և տեսականու լայն ընտրության` ընկերությունն արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել տեղական շուկայում:
    Նար-Դոս 36/7 հասցեում գտնվող ընկերության խանութ-սրահում ներկայացված են պատրաստի արտադրանքի բազմաթիվ մոդելներ:   Ընկերության աշխատակիցները կօգնեն Ձեզ կատարել նպատակային և արդյունավետ ընտրություն: 
        Մուտքի դռները արտադրվում են` անցնելով չորս հիմնական արտադրական պրոցեսներ.
1.  Եռակցման բաժնում պատրաստվում է համապատասխան չափերի շրջանակը և կատարվում է շրջանակի հավասարակշռում:
2.  Փորագրման բաժնում, МДФ-ի վրա փորագրվում է համապատասխան նախշը:
3. Կոմպլեկտավորման բաժնում МДФ-ների միջև տեղադրվում են փայտի լիցք, 2սմ հաստությամբ պենոպլաստ, իսկ առավել ամուր և անվտանգ դարձնելու համար նաև 1,5մմ հաստությամբ մետաղյա թիթեղ:
4. Ներկման բաժնում փորագրված նախշի վրա բարձրորակ գրունտով կատարվում է եռաշերտ գրունտավորում և հղկում, որի արդյունքում նախշի հատվածը դառնում է խոնավակայուն, ապա այն ներկվում է համապատասխան գույնով: 
   Մեր աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը` արտադրանքի որակն է, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Բացի այդ, մենք տրամադրում ենք մինչև մեկ տարի ետերաշխիքային սպասարկում` առաջարկվող բոլոր ապրանքների համար: